Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Թուրքիան Սև ծովում փորձարկել է С-400 համակարգերը

Թուրքիան Սև ծովում փորձարկել է С-400 համակարգերը
16.10.2020 | 21:56

Հունական Ekathimerini-ը հաղորդում է, որ Թուրքիան Սև ծովում Ռուսաստանից գնված «С-400 Triumph» զենիթահրթիռային համակարգերի 4-օրյա փորձարկումներ է իրականացրել:

Թուրքերի կողմից ձեռք բերված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը փորձարկվել է Սինոպի շրջանում՝ Սև ծովի ափին օդային թիրախներ հայտնաբերելու համար: Զորավարժությունները կարող էին անցկացվել ներառյալ Ղրիմի շրջանում երկնքում տիրող իրավիճակի մոնիտորինգի նպատակով: Փորձագետներն ընդգծում են, երբ Թուրքիան սկսել է փորձարկումներ անցկացնելը և ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, Ռուսաստանը մի շարք հարվածներ է հասցրել սիրիական Իդլիբում տեղակայված զինյալներին։ Ռազմական փորձագետները կարծում են, որ Մոսկվան ցույց է տվել «կարմիր գծերի» առկայությունը, որոնց սահմաններից Էրդողանը չպետք է դուրս գա:

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ